ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. հիվանդություններ
Ֆիզիկական վարժությունները կարող են օգնել շագանակագեղձի քաղցկեղի բուժմանը. news.am
Բարձր ինտենսիվության ֆիզիկական ծանրաբեռնվածությունները կարող են զգալիորեն օգնել շագանակագեղձի քաղցկեղի բուժմանը: Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձրացնում է քաղցկեղով հիվանդների կյանքի որակը, սակայն ուրոլոգ-ուռուցքաբան Ֆրեդ Սաադը University of Montreal Hospital Research Centre (CRCHUM)-ից, վստահ է, որ սպորտը դեղերից ոչ պակաս ուղղակիորեն ազդում է հենց ուռուցքի վրա ու կարող է, իրոք, օգնել հիվանդներին:
Բժիշկ Սաադն իրականացնում է առաջին կլինիկական հետազոտությունը, որը գնահատում է ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածության ազդեցությունը շագանակագեղձի բարձիթողի փուլում գտնվող տղամարդկանց ապաքինման ցուցանիշների վրա:
«Սովորաբար քաղցկեղի բարձիթողի վիճակում գտնվող մետաստազներով հիվանդները նստակյաց կենսակերպ են վարում, - ասել է բժիշկ Սաադը: - Ընդունված է համարել, որ դրանից քաղցկեղն ավելի է զարգանում: Մենք ուզում ենք ցույց տալ, որ ֆիզիկական ծանրաբեռնվածություններն ուղղակիորեն ավելացնում են մետաստատիկ ուռուցքներով հիվանդների կյանքի տևողոթյունն առնվազն 22 տոկոսով, այսինքն` 6 ամսով»:
Միջինը շագանակագեղձի մետաստազներով հիվանդները կարող են երկու- երեք տարվա կյանք ունենալ: Նրանց կյանքը ֆիզիկական վարժությունների միջոցով ևս 6 ամսով երկարացնելն այն արդյունքն է, որը համարժեք է նոր դեղի գործածմանը:
Հետազոտոթւյունը միաժամանակ անցկացվելու է Կանադայում, Իռլանդիայում ու Ավստրալիայում: Դրան մասնակցելու են 60 հիվանդանոցներ, որոնք արդեն սկսել են կամավորներ հրավիրել: Ընդհանուր առմամբ, բարձիթողի ուռուցքներով 900 տղամարդ կփորձի քաղցկեղի բուժման վրա ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածությունների ազդեցությունը:
Կարդացեք նաև
Մեծ Բրիտանիայից հետազոտողների անցկացրած հետազոտության արդյունքները վկայում են, որ ոչ միշտ է անհրաժեշտ բուժել շագանակագեղձի չտարածված քաղցկեղը: Փորձարկմանը մասնակցել են տղամարդիկ...
Հայտնի է, որ կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում եւ այստեղ խնդիրը կենսակերպի մեջ չէ: Կյանքի տեւողությունը որոշող տարբերությունները ի հայտ են գալիս բեղմնավորման պահից, հաղորդում է...
Շագանակագեղձի քրոնիկ բորբոքման համար շատ օգտակար է մաղադանոսի հյութը: Օգտագործել 1 թեյի գդալ` օրը 3 անգամ, 20 օր շարունակ: 10 օր ընդմիջում անել ու նորից կրկնել բուժման կուրսը...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYH6KIqZ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384